ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքացին Սևանա լճում ջրահեղձ է եղել

Քաղաքացին Սևանա լճում ջրահեղձ է եղել

Օգոստոսի 7-ին՝ ժամը 13:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել․  տեսադաշտում չի երևում:

Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Գյուղի լճափնյա հատվածում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով։

Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում ջրից դուրս է բերել 1980 թ. ծնված քաղաքացի Կ․ Գ․-ի դին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում