ԼԼիլիթ Ասատրյան

Արագածոտնի մարզպետը եղել է Ծաղկահովիտում, հետևել առողջության կենտրոնի շինարարությանը

Արագածոտնի մարզպետը եղել է Ծաղկահովիտում, հետևել առողջության կենտրոնի շինարարությանը

Արագածոտնի համայնքներում այս օրերին շինարարական ծավալուն աշխատանքներ են ընթանում թե՛ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ, թե' ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:

Մարզի ղեկավարությունը տեսադաշտում է պահում վերակառուցման ծրագրերի ընթացքը, դրանց անձամբ ծանոթանում և հետևում է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Հուլիսի 5-ին մարզպետը խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հետ այցելել է Ծաղկահովիտ համայնք, եղել պետական միջոցներով վերակառուցվող առողջության կենտրոնի շինհրապարակում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Համայնքապետ Նորաին Հակոբյանի և առողջության կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանի հետ քննարկման ընթացքում մարզպետն ընդգծել է՝ պետք է ամենայն պատասխանատվությամբ շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին հասցնել, հնարավորինս շուտ սկսել համայնքում բարձրորակ բուժսպասարկում իրականացնել։

Հաջորդիվ Սերգեյ Մովսիսյանը Ծաղկահովիտի համայնքապետարանում հադիպել է ավագանու անդամների հետ, լսել նրանց հարցերը, ծանոթացել համայնքային խնդիրներին ու քննարկել դրանք։

Մարզպետի՝ համայնքներ այցելությունները շարունակական են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում