ԳԳոհար Սարգսյան

Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը

Կյանքից հեռացել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի հայտնագործության:

Խաղաղությո՛ւն հոգուդ, հարգարժան դոկտոր...»,- գրել է Ավանեսյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում