1 տարում 1 միլիոն դոլարի աջակցություն. Երեխաների առողջության հիմնադրամն արդեն օգնել է 1670 երեխայի

ՆՆարե Թադևոսյան

Արմեն Մարտիրոսյան (Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ղեկավար) - 1 տարվա մեջ օգնել ենք 1670 երեխայի, որոնցից 14-ին տրամադրվել է զգալի աջակցություն՝ մինչև 100.000 դոլարի չափով:

Ո՞ւմ օգնել՝ օրական ստացվող տասնյակ նամակներին հասցեական են արձագանքում, օգնության համար հստակ չափորոշիչ կա՝ ծանր դեպքերի հետքերով են գնում:

Արմեն Մարտիրոսյան - Օգնում ենք քաղցկեղ ունեցող այն երեխաներին, որոնք բուժվում են արտասահմանում, որոնց բուժումը ծանր է և այստեղ հնարավոր չէ կազմակերպել, նաև փոխպատվաստման խնդիր ունեցող երեխաներին ենք օգնում, թոքային ու ասթմա ունեցող երեխաներին:

Առաջինը, սակայն, օգնություն են ցույց տալիս կյանքին վտանգ սպառնացող դեպքերին:

Արմեն Մարտիրոսյան - Մենք դեռևս չի եղել դեպք, որ դիմել են, ու չենք կարողացել օգնել, կարող եմ ասել՝ չկա:

Օգնությունը ըստ կարիքի ու պահանջի է՝ դրամահավաք կազմակերպելուց մինչև կլինիկայի ընտրություն, տեղի կլինիկաների հետ համագործակցություն, հիվանդանոցների վերազինում նոր սարքավորումներով, բուժանձնակազմի վերապատրաստում:

Արմեն Մարտիրոսյան - Օրինակ՝ ասթմա ունեցող երեխաների համար մեծ խմբաքանակով դեղորայք ենք գնում, նոր խմբաքանակը պատվիրել ենք այսօր, «Արաբկիրին» ենք փոխանցելու:

Արցախից և Հայաստանից մինչև 18 տարեկանների առողջական խնդիրներին ուղղված գումարները հավաքագրում են առցանց տարբերակով, տարբեր միջոցառումներով. աջակցում են բանկեր, միջազգային կազմակերպություններ:

Արմեն Մարտիրոսյան - Երբ որ մենք հավաքում ենք 80.000 դոլար որևէ երեխայի համար, 4-7000 հոգի մասնակցում է, դա վստահության ցուցիչ է:

Արմեն Մարտիրոսյան - Առանց պետության ակտիվ միջամտության հնարավոր չէ, և անում ենք հնարավորն ու անհնարինը, որ առաջիկայում դա լինի պետպատվերի շրջանակում:

Համագործակցությունն ակտիվ է նաև Արցախի կառավարության հետ:

Արմեն Մարտիրոսյան -  Ամսական կտրվածքով տրամադրում ենք 7-12 մլն դրամ մի քանի երեխաների դեղորայքի համար:

Եվ թեպետ այս պահին առանձին ակտիվ դրամահավաք չունեն, բայց փոխանցվող ամեն մի դրամի կարիքը միշտ կա:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում