ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

ԳԳոհար Սարգսյան

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը  բացահայտել է առանց պետական գրանցման հանքարդյունահանման ապօրինի հերթական դեպքը:

Այսպես, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում:

Ստացված տեղեկությունների հիման վրա, վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ նշված տարածքում ֆիզիկական անձի կողմից իրականացվել է ավազակոպճային խառնուրդի հանքավայրի ապօրինի շահագործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում