ԼԼիլիթ Ասատրյան

Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. ՊԲ

Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. ՊԲ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լարվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր՝ դրական որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ՝ իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում