ԼԼիլիթ Ասատրյան

Ձորաղբյուրում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել. կան տուժածներ

Ձորաղբյուրում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 23։30-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Զոնտիկներ կոչվող տարածքից դեպի ամառանոցներ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղում՝ «Լիա» խանութի մոտակայքում, Mitsubishi Airtrek մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի 3 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել արգելափակումից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում