ՀՀ նախագահն ընդունել է Եմ հատուկ ներկայացուցչին

ՀՀ նախագահն ընդունել է Եմ հատուկ ներկայացուցչին

Եվրամիությունը նոր հատուկ ներկայացուցիչ ունի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով: Տոյվո Կլաարին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է՝ ուրախ է, որ կարևոր առաքելությունը նորից վստահվել է փորձառու դիվանագետի: Նախորդ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ, հաջողվել էր աշխատանքային լավ մթնոլորտ ստեղծել, հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ աշխատանքը կընթանա նույն ոգով նաև հիմա: Կլաարը ընդգծել է՝ իր առաքելության նպատակն է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ն ու Հայաստանը մի նոր գլուխ են բացել իրենց հարաբերությունների պատմության մեջ ու Տոյվո Կլաարը հույս ունի, որ կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերություններում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում