ԳԳևորգ Թոսունյան

Կատարվել են Խոսրովի անտառի և Սարավանի ընդերքօգտագործման թափոնների նմուշառման և դաշտային հետազոտման աշխատանքներ

Կատարվել են Խոսրովի անտառի և Սարավանի ընդերքօգտագործման թափոնների նմուշառման և դաշտային հետազոտման աշխատանքներ

Օգոստոսի 1-ին և 2-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության պետ Քառյան Վարդանը ՇՄՆ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետներ Աշոտ Սուքիասյանի և Կարեն Եպիսկոպոսյանի հետ իրականացրել են Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Վայոց ձորի մարզի Սարավան համայնքի ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերում թափոնների, հողերի նմուշառում և դաշտային հետազոտական աշխատանքներ։

 
 

Աշխատանքներն իրականացվել են վերոնշյալ օբյեկտների տարածքների գնահատման, դրանցում առկա թունավոր և վտանգավոր տարրերի քանակների որոշման, դրանց կողմից ազդեցության տարածման ուղիների և բացասական ազդեցության չափի գնահատման, այդ օբյեկտների ռեկուլտիվացման նախագծային աշխատանքների նպատակով։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում