ԱԱրևիկ Աբելյան

Հայ և ռուս բժիշկները քննարկել են օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր

Հայ և ռուս բժիշկները քննարկել են օրգանների փոխպատվաստմանն առնչվող հարցեր

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է ՌԴ Ն.Վ.Սկլիֆոսովսկու անվան «Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» երիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման ամբիոնի վարիչ Ալեքսեյ Պինչուկի, «Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի» փոխպատվաստման գլխավոր մասնագետ, «Մեր ժողովուրդը» հիմնադրամի տնօրեն Ժաննա Պիչևսկայայի, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արա Բաբլոյանի, ոլորտի մասնագետների հետ:

 

Հանդիպման մասնակիցները քննարկել են օրգանների փոխպատվաստման զարգացումը, ոլորտի ներկայիս իրավիճակը, իրավակարգավորումներն ու հնարավոր համագործակցությունը:

 

«Այս պահին Հայաստանում իրականացվում է փոխպատվաստում միայն կենդանի դոնորից, մասնավորապես` երիկամների և լյարդի: «Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը մեր երկրում գոյություն ունի ավելի քան 20 տարի: Այս տարի էլ հաստատվել է օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը»,- ասել է Արտակ Ջումայանը:

 

Փոխնախարարը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև դոնորների և ռեցիպիենտների էլեկտրոնային ռեեստրի ներդրման ուղղությամբ, ինչը կբերի պացիենտների ճիշտ հերթագրման և հերթերի կառավարման։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում