ԼԼիլիթ Ասատրյան

Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Օգոստոսի 3-ին՝ ժամը 19։49-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին Lexus RX 330  մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Հ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանում կայանած Volkswagen Jetta և Opel Astra G մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ գազալցակայանի միջնապատին, ինչի հետևանքով միջնապատից մոտ 2 քմ հատված փլուզվել է։

Lexus RX 330 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Ա․ Մ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում