Բերձորի ճանապարհահատվածում մինչ այս պահը որևէ արտակարգ դեպք տեղի չի ունեցել. Հունան Թադևոսյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցքում» դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

 
Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է՝ Բերձորի միջանցքն այս պահին երկկողմանի բաց է, ճանապարհն անվտանգ է. անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը:
 
«Չնայած լարված իրավիճակին հանրապետությունում, տարբեր ուղղություններում, այդ ճանապարհահատվածում մինչ այս պահը որևէ արտակարգ դեպք, պատահար տեղի չի ունեցել երթևեկության մասնակիցների շրջանում»,- ասել է Թադևոսյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում