ԼԼիլիթ Ասատրյան

Հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի. նա փոխանցվել է ադրբեջանական կողմին

Հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի. նա փոխանցվել է ադրբեջանական կողմին

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է։

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է, որ այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում