Դանակահարություն Երևան քաղաքի Մոլդովական փողոցում. ձերբակալվել է 72-ամյա տղամարդ

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Մոլդովական փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ:

Հիշյալ փողոցում տեղի ունեցած դանակահարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 59-ամյա տղամարդու «գոտկատեղի շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022 թ. օգոստոսի 1-ին։

Նախնական տվյալներով, 2022 թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 72-ամյա բնակիչը դանակով հարվածել է 59-ամյա տղամարդուն՝  պատճառելով մարմնական վնասվածք։

Նույն օրը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, 72-ամյա տղամարդը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում