ԼԼիլիթ Ասատրյան

«Արևիք» ազգային պարկում նոր արահետի նախագծում և մեկնարկային աշխատանքներ են

«Արևիք» ազգային պարկում նոր արահետի նախագծում և մեկնարկային աշխատանքներ են

Հուլիսի 19-26-ը Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում անցկացվել է «Երիտասարդներ հանուն փոփոխության․ Սյունիք 2022» ծրագրի առաջին փուլը, որն իրականացվել է «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի, «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ի և ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում՝ Կովկասի բնության հիմնադրամի և ԱՄՆ Անտառային Ծառայության համաֆինանսավորմամբ:

 
Հնարավոր է սա 3 մարդ, բնություն և խոտածածկը-ի նկարն է
 

«Արևիք» ազգային պարկում տեղակայվել էր վրանային կրթական ճամբար, որին ներգրավվել էր 11 կամավոր՝ ՀՀ տարբեր մարզերից։ Մասնակիցներն ընտրվել էին նախապես իրականացված առցանց հարցման արդյունքում գրանցված 145 դիմորդներից՝ հարցազրույցի միջոցով։

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, բնություն և խոտածածկը-ի նկարն է
 

Ծրագրի մասնակիցները «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ անցկացրած ճամբարի ընթացքում մասնակցեցին արահետաշինության, ինչպես նաև առաջին բուժօգնության դասընթացների՝ աշխատելով Տրանսկովկասյան արահետի մաս կազմող՝ Խուստուփից դեպի Մեղրի ձգվող արահետի կառուցման և գծանշման վրա։ Առաջին փուլի արդյունքում Մեղրիից դեպի Խուստուփ ձգվող արահետի վրա իրականացված աշխատանքների ծավալը կազմել է 6 կմ։

 
Հնարավոր է սա 4 մարդ և բնությունը-ի նկարն է
 

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

 
Հնարավոր է սա ճամբար և բնությունը-ի նկարն է
 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կամավորներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում