ԱԱրսեն Մկրտչյան

US Forest Service-ի ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

US Forest Service-ի ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։

Այցի գլխավոր նպատակն է եղել քննարկել Հայաստանում վայրի բնության և անտառային հրդեհների խնդիրներն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված հեռանկարները։

ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է անտառային հրդեհների կանխարգելման, հիմնադրամի կողմից կառավարվող CWR մասնավոր պահպանվող տարածքի անտառապահների կարողությունների զորեղացման ու տեխնիկական համալրման աշխատանքներ, ինչպես նաև հանրային իրազեկման մի շարք արշավներ ու միջոցառումներ և կրթական ծրագրեր։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ գործընկերները շրջել են ապաստարանում, այցելել բնիկ ծառատեսակների տնկարան, որը 2016 թվականին հիմնվել է հենց ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք  այլ ծրագրերին։ Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են գործնկերներին առաջիկա ծրագրերի մասին ծավալուն ինֆորմացիա։

Նշենք, որ անտառային հրդեհների կանխարգելումը հիմնադրամի որդեգրած քաղաքականության կարևոր կետերից է, և այս ուղղությամբ արդեն իսկ մեծ կրթական արշավ է իրականացվում։ Առաջիկայում հիմնադրամը կներկայացնի ոլորտին առնչվող այլ նախաձեռնություններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում