ԳԳևորգ Թոսունյան

Քննարկում ՇՄՆ-ում՝ որսի և զենքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծի վերաբերյալ

Քննարկում ՇՄՆ-ում՝ որսի և զենքի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծի վերաբերյալ

Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։

 

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, որսորդական հասարակական կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմիների աշխատանքների համակարգող գրասենյակի ներկայացուցիչներ։

 

Օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝

 

հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից.

 

սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ.

 

ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը.

 

հստակեցնելով և տարանջատելով որսի ոլորտի և զենքի ոլորտի լիազոր մարմինների պարտավորությունների շրջանակը և այլն։

 

Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։
 

Հանդիպման արդյունքում որոշվել է ևս մեկ քննարկում կազմակերպել Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ՝ օրենքների նախագծերի փաթեթը օրենսդիրի կողմից նախաձեռնած օրենքի նախագծի հետ համահունչ դարձնելու և առկա անհամապատասխանությունները շտկելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում