ԱԱլիս Մելիքսեթյան

Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանը պարգևատրվել է հուշադրամով

Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանը պարգևատրվել է հուշադրամով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նարինե Բալայանին այսօր պարգևատրել է հուշադրամով՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկարամյա գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար։

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել վերջինիս բազմամյա գործունեության և նվիրական աշխատանքի համար՝ մաղթելով, որ դեռ երկար տարիներ կուտակած փորձն ու գիտելիքը ծառայեցնի ի բարօրություն երկրի։

 

Հիշեցնենք, որ Նարինե Բալայանը 1985-1990 թթ․ զբաղեցրել է Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի, իսկ 2000-2006 թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնները:
 
2006-2016 թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական, ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում