ԼԼիլիթ Ասատրյան

ԱԻՆ փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել

ԱԻՆ փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել

Հուլիսի 28-ին՝ ժամը 16։40-ին, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։ Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։

Ձեռնարկվում են միջոցներ թռչունին կենդանաբանական այգի տեղափոխելու համար։

Սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus) սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում (ver. 3.1) Least Concern կարգավիճակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում