ԼԼիլիթ Ասատրյան

Սյունիքի մարզպետն այցելել է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան, ծանոթացել թանգարանի շուրջ իրավիճակին

Սյունիքի մարզպետն այցելել է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան, ծանոթացել թանգարանի շուրջ իրավիճակին
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ այցելել է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան և տնօրեն Արևհատ Ամիրյանի օգնությամբ ծանոթացել թանգարանի շուրջ ստեղծված կացությանը։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են, ներսում և տեքստ, որում ասվում է «www.syunik.mtad.am»-ը-ի նկարն է
 
«Տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հաշվեկշռում, համարվում նրա մասնաճյուղը։ 2006 թվականին ՀՀ և ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանը հայրական տունը նվիրաբերել է պետությանը` իր և ՀՀ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ (իր եղբայր) Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու նպատակով: Սակայն 2016 թվականից սկսված նորոգումը կիսատ մնաց, ու թանգարանը փաստացի չի գործում։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ և դրսումը-ի նկարն է
 
Այս շենքում է Զաքար Խաչատրյանը 1961 թվականին հիմնադրել Սիսիանի մանկական արվեստի ստուդիան, որը Կոջոյանի և Մերկուրովի արվեստի ստուդիաներից հետո երրորդն էր հանրապետությունում»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում