«Ուսանողի տունը» սկսել է ընդունելությունը

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանում գործող միակ «Ուսանողի տունն» է: Երիտասարդների նախաձեռնությամբ անցած տարի է բացվել: Կացարան են տրամադրում մարզերից Երևան եկած 1-ին, 2-րդ կուրսի ուսանողներին: Ունեն չգրված կանոններ, որոնք պարտադիր են այստեղ բնակվողների համար:

Սոնա Պապիկյան («Ուսանողի տուն» ծրագրի համակարգող) - Ննջասենյակը մաքուր պահել, ամեն օր հետևել մաքրությանը և լավ հարաբերությունների մեջ լինել ու չկռվել:

Սենյակակիցների համար 7 կետից կազմված կանոններ են սահմանել նաև ուսանողները: Ունեն մտագրոհի սենյակ, գրադարան, լվացքատուն: Բոլոր հարմարությունները կան, խոհանոցում էլ հերթապահություն են սահմանում:

Սոնա Պապիկյան - Իրենք իրենց մեջ մշակել են հերթապահություն. օրը երկու կամ 3 հոգի պատրաստում են ճաշը, բոլորով ուտում են նախաճաշը, ճաշը, ընթրիքը:

Տարածքում բնակվելը անվճար է: Ամսվա ընթացքում սիմվոլիկ գումար են հավաքում կոմունալ ծախսերը հոգալու համար: «Ուսանողի տունը» բացի նրանից, որ մարզաբնակ ուսանողների համար կացարան է, նաև ոչ ֆորմալ կրթական հարթակ է: Իրականացնում են փորձի փոխանակումներ, արշավներ, համայնքային զարգացման ծրագրեր: Նոր ուսումնական տարվան ընդառաջ այստեղ ընդունելություն են հայտարարել: Անհրաժեշտ է միայն մուտք գործել ֆեյսբուքյան էջ, անցնել հղումով ու որոշ տվյալներ լրացնել: Հայտերը քննելիս կարևոր հանգամանք են հաշվի առնելու:

Մհեր Մկրտչյան «Ուսանողի տան» համահիմնադիր - Պետք է որ իրենց համայնքին սերտ կպած լինեն, իրենք էլ մտածեն համայնքները զարգացնելու մասին, ուզենան իրենց ստացած կրթությունը փորձել կիրառել իրենց համայնքներում և համայնքի երիտասարդների հետ կիսվեն:

Սոնա Պապիկյան - Անցած տարվանից մինչ այսօր գյուղերում փոփոխություններ ունենք. մեր երեխեքը ամեն մեկը տարբեր նախաձեռնություններ է իրականացնում. մեկը երիտասարդական կենտրոն է բացել, մյուսը սթրիթ արթ է սկսել անել գյուղում: Շարժը նկատվում է:

Այստեղ կարող են բնակվել Երևանից 60 կմ և ավելի հեռավորության վրա ապրող ուսանողները: Անցած տարի 180 դիմողից 16-ին են ընդունել, այս անգամ ևս 15-ին հյուրընկալելու հնարավորություն ունեն: Ցանկացողները մինչև օգոստոսի 15-ը հայտերը լրացնելու համար ժամանակ ունեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում