ԱԱրևիկ Աբելյան

Մեկնարկել են Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի միջին նորոգման աշխատանքները
Վայոց ձորում մեկնարկել են Հ-43 /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ23+754 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ։
 
Նորոգվող ճանապարհի երկարությունն է 23.754 կմ։
 
 
Նորոգման աշխատանքների համար միջոցներ հատկացվել են ՀՀ պետական բյուջեից։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 762 միլիոն ՀՀ դրամ։
 
Շինաշխատանքները կատարում է «Արհովշին» ընկերությունը, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում