ԼԼիլիթ Ասատրյան

Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Հուլիսի 27-ին, ժամը 21։46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2110» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2110» ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ներսում:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում