ԼԼիլիթ Ասատրյան

Ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած զինծառայողը մահացել է

Ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած զինծառայողը մահացել է

Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողն այրվածքներ էր ստացել մարտական դիրքի վագոն-տնակում վառարանի կայծից բռնկված հրդեհը մարելու ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում