ԱԱլիս Մելիքսեթյան

ԶՊՄԿ-ն 2022 թ. առաջին 6 ամսվա տվյալներով վճարել է աննախադեպ 104 մլրդ դրամի հարկ

ԶՊՄԿ-ն 2022 թ. առաջին 6 ամսվա տվյալներով վճարել է աննախադեպ 104 մլրդ դրամի հարկ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) տեղեկացնում է, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2022 թ. առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ ԶՊՄԿ-ն ոչ միայն շարունակում է մնալ երկրի ամենախոշոր հարկատուն, այլև առաջին 6 ամսվա տվյալներով վճարել է աննախադեպ՝ 104 մլրդ դրամի հարկ։

«Ավելին՝ ԶՊՄԿ-ն վճարված հարկերի ծավալով մոտ 3 անգամ գերազանցել է ցուցակի հաջորդ ընկերությանը։

ԶՊՄԿ ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել կոմբինատի գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով մեր համայնքների, երկրի, մեր աշխատակիցների և կոմբինատի համար լավագույն արդյունքների արձանագրմանը»,- ասված է կոմբինատի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում