ԼԼիլիթ Ասատրյան

Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի կենտրոնը ծառայություններ կտրամադրի շուրջ 18500 բնակչի

Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի կենտրոնը ծառայություններ կտրամադրի  շուրջ 18500 բնակչի

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Ստեփանավանի տարածքային կենտրոնն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի տարածաշրջանի 20 բնակավայրի շուրջ 18500 բնակչի: Այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

«Ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Վերջիններս կարևորել են տարածքային նոր կենտրոնի դերը՝ Լոռու մարզում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատանքներն առավել հասցեական ու համակարգված դարձնելու, ինչպես նաև ընտանիքների կարիքներին համապատասխան բազմաբնույթ ծառայություններ տրամադրելու ուղղությամբ։

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, կոշիկ և ներսումը-ի նկարն է
 

Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 294,5 մլն դրամ, հնարավորություն կտա Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից»,- նշված է գրառման մեջ։

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում, ներսում և տեքստ, որում ասվում է «mlsa.am»-ը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած, գրասենյակ և ներսումը-ի նկարն է
 
May be an image of 3 people, people standing and suit
 
May be an image of 4 people, indoor and text that says "3 4 5 mlsa.an"
 
Հնարավոր է սա ներսում և տեքստ, որում ասվում է «mlsa.am»-ը-ի նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում