ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը

Քննարկվել է հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը

Հուլիսի 22-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել է ծրագրի շրջանակում մշակված հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականու­թյան վերաբերյալ հա­ղորդակցության և իրա­զեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը: Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, ներսում և տեքստ, որում ասվում է «Û "NATIONAL ADAPTATION PLAN TO ADVANCE MEDIUM AND TERM ADAPTATION PLANNING| ARMENIA" NDP-GCF/00104267 PROJECT»-ը-ի նկարն է

 

«Հարմարվողականության ազգային գործընթացի և կլիմայի փոփոխության հարմարվողականու­թյան վերաբերյալ հա­ղորդակցության և իրա­զեկման ազգային ռազմավարական մո­տեցումների մշակումը նախատեսված է ՀՀ Կառավորության 2021 թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ:
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ովքեր ընդգծել են կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ ազգային, մարզային և տեղական մակարդակներով հանրային իրազեկման կարևորությունը և այդ գործընթացին շրջակա միջավայրի նախարարությունից բացի Կառավարության այլ կառույցների համակարգված մասնակցության անհրաժեշտությունը:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Միջոցառմանը ներկա են եղել և առցանց մասնակցել շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Վիճակագրական կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՄԱԶԾ, «Սիվիտտա Հայաստան» ընկերության ԴՈՊԻՆԳ Կրեատիվ Էջենսիի ավելի քան 20 ներկայացուցիչ:

 

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարության նախագիծն ու միջոցառումների ցանկը ներկայացվել էր մարզպետարանների ներկայացուցիչների համար կազմակերպված դասընթաց-աշխատաժողովի ընթացքում:
 
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել էր նաև ՀՀ Կառավորության 2021 թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված հարմարվողականության ազգային ծրագիրը (ՀԱԾ), դրա սկզբունքները, գործընթացները, շահառու կառույցների դերակատարությունները»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում