ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմինը տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Սյունիքում

Տեսչական մարմինը տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Սյունիքում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։

Հուլիսի 20-22-ը տեսչական մարմինը ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռումն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզում։ Մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար 16 տրանսպորտային միջոց։ 10 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։

Նշանակված տուգանքը կազմել է 2 միլիոն դրամ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում