«ՌեստԱրտ» երիտասարդական փառատոն՝ Գավառում

ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքացիական նոր նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածությանը նպաստող միջավայրի ստեղծում, հատկապես մարզերում երիտասարդների ակտիվացում և համախմբում. այս առաջնահերթություններով Գավառում անցկացվեց «ՌեստԱրտ» գիտակրթական փառատոնը:

Յուրի Ավագյան («ՌեստԱրտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի տնօրեն) -  Փառատոնն ուղղված է Հայաստանում առկա մարտահրավերների ֆոնին երիտասարդներին մոտիվացնելուն, ակտիվացնելուն, սեփական ապագայի պլանավորման նկատմամբ հավատի բարձրացմանը նպաստելու:

Սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվողները, տեղական ՀԿ-ները և կրթամշակութային հաստատությունները փառատոնին ներկայացան իրենց արտադրանքով և ծառայությունների մասին տեղեկատվությամբ։ Հատկապես ցուցահանդես-վաճառքը երիտասարդ ձեռնարկատերերի ներուժը ներկայացնելու հնարավորություն էր:

Տաթև Խաչատրյան (Գավառ համայնքի ղեկավարի օգնական) - Սա մեծ հնարավորություն է մեր բոլոր երիտասարդներին տնից դուրս գալու և հրաշալի հանդիպումներ ունենալու և շփում ունենալու, ավելի մոտիվացվելու: Որ իրենք էլ հասկանան՝ ինչի համար է սա արվում, իրենք էլ շարունակեն այս գործը, և Գավառը լինի միշտ ակտիվ, միշտ շարժման մեջ: Մեր երիտասարդներն ունեն այդ պոտենցիալը, և մենք տալիս ենք այդ հնարավորությունը նրանց:

Մշտապես ընդլայնել մտահորիզոնը, ունենալ ստեղծագործ գաղափարներ և չվախենալ նորարարություններից. մոտիվացիոն ելույթներում այսպիսի խորհուրդներ հնչեցին՝ ուղղված երիտասարդներին:

Օրը տոնական ու հիշարժան դարձավ մշակութային միջոցառումներով և փառատոնի եզրափակիչ համերգով:

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում