ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի տնտեսությունը 2022 թ. հունվար-հունիսի տվյալով երկնիշ աճ է գրանցել

Հայաստանի տնտեսությունը 2022 թ. հունվար-հունիսի տվյալով երկնիշ աճ է գրանցել

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության 6 ամսվա ցուցանիշը:

Հայաստանի տնտեսությունը այս տարվա հունվար-հունիսի տվյալով երկնիշ աճ է գրանցել՝ 11.8 տոկոս:

Աճը բոլոր ոլորտներում է, բացի գյուղատնտեսությունից, որն 5.5 տոկոսով անկում է գրանցել:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 44 տոկոսով. այդ թվում՝ արտահանումը՝ 36.3, իսկ ներմուծումը՝ 48.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 26.9, առևտրի շրջանառությունը՝ 10.7, շինարարությունը՝ 12.7 տոկոսով:

Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.8 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 8.1, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 7.8 տոկոս:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում