ԼԼիլիթ Ասատրյան

10 մլն դրամ աջակցություն մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի՝ նոր բեմադրության իրականացման համար

10 մլն դրամ աջակցություն մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնի՝ նոր բեմադրության իրականացման համար

Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Հայաստանի թատերական գործիչների միություն հետ, վերջին 2 տարիներին հովանավորել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 
«Այն առավել բովանդակալից, մրցակցային և ներկայանալի դարձնելու նպատակով այս տարի մենք հանդես ենք գալիս նոր նախաձեռնությամբ. 2022 թվականի ընթացքում, «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության մասնակցության պայմանով, Երևանի քաղաքապետարանը կստանձնի 2 նոր՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոններում բեմադրվող ներկայացումների հովանավորությունը:
 
Նախատեսվում է, որ ծրագիրը կդառնա շարունակական և Երևան քաղաքի բյուջեում 2023 թվականից կնախատեսվեն համապատասխան միջոցներ՝ մեկ երևանյան և մեկ մարզային թատրոնում նոր բեմադրության իրականացման աջակցության համար:
 

Այս տարի, նշված ծրագրի շրջանակում, յուրաքանչյուր բեմադրության համար 5 մլն դրամի չափով աջակցություն կցուցաբերվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնին»,- գրել է քաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում