ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում

Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է Եվրոպական միության, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Լատվիայի դատական ադմինիստրացիայի կողմից՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում կազմակերպած «Դատաիրավական բարեփոխումներ և արդարադատության մատչելիություն» խորագրով ամփոփիչ համաժողովին:

Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին, «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի թիմի ղեկավար Փիթեր Գյորթլերին, միջազգային բոլոր գործընկերներին` իրականացված ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցության և գրանցած դրական արդյունքների համար:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ նույն օրը տեղի է ունեցել «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև ունեցած ձեռքբերումներին, որոնք դրական են գնահատվել արդարադատության նախարարության կողմից:

Այս համատեքստում փոխնախարարն ընդգծել է ծրագրի շրջանակներում Եվրոպական միության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ Հայաստանում արբիտրաժային կենտրոնի և քրեակատարողական նոր հիմնարկի հիմնադրմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Փոխնախարար Թումանյանցը նշել է նաև, որ Արևելյան գործընկերության 2020-2021 թվականների ինդեքսով, Եվրոպական միության հետ համագործակցության և իրականացված բարեփոխումների արդյունքում՝ Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում՝ առաջ անցնելով Արևելյան գործընկերության բոլոր երկրներից:

Փոխնախարար Թումանյանցը հավելել է, որ Դատաիրավական ռազմավարության ընդունմանը զուգահեռ՝ արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրով և ռազմավարությամբ նախանշված գործողությունների իրականացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում