ԼԼիլիթ Ասատրյան

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարան

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ. Արագածոտնի մարզպետարան

Ի պատասխան 168.am լրատվական կայքում րոպեներ առաջ տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը, Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

«Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»,- հայտնում են մարզպետարանից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում