ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Արմավիրում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

Արմավիրում մեկնարկել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Աբովյան փողոցի Չարենցի փողոց - Բաղրամյան փողոց հատվածի նորոգման աշխատանքները։

Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը ոլորտային պատասխանատուների, շինարարական և տեխնիկական հսկում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում հետևել է շինարարական աշխատանքի ընթացքին։

Համայնքի ղեկավարին են ներկայացվել արված աշխատանքները, ծրագրի ընթացքը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը։

Ծրագիրն իրականացվում է համայնք - պետություն համաֆինանսավորմամբ, ընդհանուր 88.400.000 դրամ արժեքով, որի 65%-ը վճարվում է համայնքային, իսկ 35%-ը՝ պետական բյուջեից։

Ծրագրով նախատեսված է 850 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում, դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը կապիտալ նորոգվել է այս տարվա ընթացքում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում