Էներգաարդյունավետ շենքեր. խնայելու ճանապարհը

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանում այսօր շահագործվող չորս շենքից երեքը կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում և չի համապատասխանում ժամանակակից էներգաարդյունավետության չափանիշներին, ինչի հետևանքով էլ շենքերում առկա են զգալի ջերմակորուստներ: էներգաարդյունավետության բարձրացման նպատակով ծրագրեր են իրականացնում թե՛ կառավարությունը և թե՛ միջազգային կազմակերպությունները:

ԱՄՆ Միջազգային գործակալության օժանդակությամբ՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը մի քանի տարի է՝ միջոցների մի մասն ուղղում է հենց այդ ծրագրերի իրականացմանը:

Ջոն Ալելո (ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն) - Վերջին տարիներին մենք զգալի հաջողություններ ենք գրանցել: 1500 ընտանիք արդեն ունի էներգաարդյունավետ բնակարաններ: Այս ծրագրերի շնորհիվ նվազել են նաև բնակարանների ջեռուցման ծախսերը:

Ռիք Հեթուեյ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» Եվրոպայի և Մերձավոր արևելքի տարածաշրջանային տնօրեն - Բազմաթիվ քաղաքացիներ ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն կարողանում օգտվել բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերից, և մեր խնդիրն է օգնել նրանց: Այդ ծրագրերը հաջողությամբ իրականացվում են Արևելյան Եվրոպայում, այսօր արդեն՝ նաև Հայաստանում: Այս հարցում մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության հետ:

Մասնավորապես, ծրագրերից մեկով Կառավարությունը սուբսիդավորում է բնակարանների էներգաարդյունավետ նորոգման վարկերի տոկոսադրույքները:

Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Պետությունը տոկոսադրույքները սուբսիդավորում է մասամբ կամ ամբողջությամբ:

Շենքի ջերմամեկուսացումը բարելավելով՝ հնարավոր է նվազեցնել էներգիայի կորուստը 50-80 %-ով։ Նորակառույցների դեպքում այդ խնդիրը լուծված է:

Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - 2016-ին ընդունված օրենքի համաձայն՝ նորակառույցներում էներգարդյունավետության միջոցառումները պարտադիր են:

Կառավարությունը նախատեսում է իրականացնել շենքերի անձնագրավորում, որում կարտացոլվի նաև տվյալ շենքի էներգետիկ բնութագիրը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում