Հրդեհ՝ գազի արտահոսքին հաջորդած պայթյունի հետևանքով

ԼԼիլիթ Ասատրյան

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ վարչական շրջանից հուլիսի 19-ի գիշերը ԱԻՆ փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ գյուղական տնտեսություններից մեկում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ պարզվեց՝ պայթել էր 20 կիլոգրամանոց գազաբալոնը: Հրդեհը մարելու համար կեսգիշերին ժամանել էր փրկարար ծառայության 25 հրշեջ, 4 մարտական հաշվարկ:

Նորամարգի բնակիչ Տաթև Խաչատրյանն այստեղ ապրում է 4 անչափահաս երեխաների հետ: Այրվածքներ է ստացել, վնասվել են ձեռքերն ու ոտքը: Այրվել են անասնագոմը, բնակելի տան հատվածն ու կառուցատարրերը:

Գազի արտահոսքի հետ կապված դժբախտ պատահարները հաճախ են վնասվածքների ու նաև մահվան պատճառ դառնում: Փակ տարածքում գազի արտահոսքից առաջանում է պայթյուն: Այս օրերին ԱԻՆ-ը պարբերաբար զգուշացնում է՝ հանրապետության ամբողջ տարածքում բարձր ջերմային ֆոն է, զգուշությունը երբեք ավելորդ չի լինում:

Ողբերգական մեկ դեպք էլ տեղի էր ունեցել ամիսներ առաջ՝ Երևանի Արին Բերդ փողոցում: Գազաբալոնի պայթյունին հաջորդել էր փլուզումը: Դեպքի վայր մեկնած փրկարարները երիտասարդ տղայի դի էին հայտնաբերել, դրանից առաջ էլ՝ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում, բարեբախտաբար, առանց զոհերի:

Հեղինակ՝ Նոնա Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում