Հուլիսի 24-ին «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելությունների համար
Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝
պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը.
цուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝