ՀՀայկարամ Նահապետյան

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
 
Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում