Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են։
ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։










