ԱԱրևիկ Աբելյան

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղևորները՝ տարհանվել. մամուլի քարտուղար

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղևորները՝ տարհանվել. մամուլի քարտուղար

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղևորները՝ տարհանվել: «Լուրերի» հետ զրույցում մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրել է՝ ահազանգ է ստացվել, որ կայարաններից մեկում ռումբ է տեղադրված. ապահովության համար բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորները՝ դուրս բերվել:

Խաչատրյանը նշել է, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են:

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում