ԳԳևորգ Թոսունյան

Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հավաքում և տարածում՝ այդ աշխատանքներում հիմնականում ներգրավելով երիտասարդներին:

Շիրակի գյուղական բնակավայրերը ժողովրդական բանահյուսության հարուստ շտեմարաններ են։ Հացի, ջրի պաշտամունքին, կենցաղավարման ծեսերի տարբեր դրսևորումներին կարելի է հանդիպել մարզի Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների համայնքներում, որոնց բնակիչները, գաղթելով Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, մինչ օրս սրբորեն պահպանում են դրանք:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 3 գիտական հոդվածների տպագրություն ՇՊՀ գիտական հոդվածների տեղեկագրում, 5 մեդիաքոնթենտի, 2 տեսաֆիլմի և ուղեցույց-ձեռնարկի պատրաստում:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, սերունդների միջև մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում