ԱԱրևիկ Աբելյան

Գնել Սանոսյանը Եղեգնաձորում ծանոթացել է թիվ 1 դպրոցի կառուցման աշխատանքներին

Գնել Սանոսյանը Եղեգնաձորում ծանոթացել է թիվ 1 դպրոցի կառուցման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վայոց ձորում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։

 
Նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» դիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ Ռինդ բնակավայրում ծանոթացել է ֆուտբոլի դաշտի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի շինարարական աշխատանքներին։ Այս ծրագրերի բյուջեն կազմում է 153,1 միլիոն դրամ։ Իրականացվում է պետություն/համայնք համաֆինանսավորմամբ։
 

 

Նախարարն այցելել է նաև Ռինդ համայնքի մանկապարտեզ, որը կապիտալ հիմնանորոգվել և շահագործման էր հանձնվել 2021 թվականին։ Մանկապարտեզի հիմնանորոգումն արժեցել էր ավելի քան 120 մլն դրամ։
 
 

Նախարարի հաջորդ կանգառը Աղավնաձոր բնակավայրն էր։ Այստեղ, կրկին սուբվենցիոն ծրագրով, 100 միլիոն դրամ բյուջեով իրականացվում է ներհամայնքային ճանապարհի 1 կմ հատվածի ասֆալտապատում և գազաֆիկացում։

 

Նախարարը ծանոթացել է նաև Գետափի հին գերեզմաններ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի բյուջեն 45 միլիոն դրամ է։
 

Նախարար Սանոսյանը կանգառ է կատարել նաև Եղեգնաձոր համայնքում և ծանոթացել Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի կառուցման աշխատանքներին։ Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Արժեքը՝ 122,8 միլիոն դրամ։

 
 

Եղեգնաձորում նախարարը ծանոթացել է նաև Ալավերդյան փողոցի նորոգման և լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներին։

 
Ծրագրի արժեքը 32 միլիոն դրամ է։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում