5 ամսում մարմնական վնասվածքներով և մահվան ելքով՝ 1487 ՃՏՊ

ԼԼիլիթ Ասատրյան

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արդեն արձանագրվել է 1487 ՃՏՊ: Մահացել է 111 մարդ, վնասվածք ստացել՝ 2110-ը: Սակայն, ըստ փորձագետի, հրապարակված թիվը չի արտացոլում իրականությունը:

Արտակ Խաչատուրով (Ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան) - Հիմա օրենքով ՃՏՊ համարվում է միայն մարմնական վնասով դեպքը, գույքայինները չեն հաշվվում, այդ թվի մեջ չեն մտնում նաև օնլայն լրացրածները:

Ըստ Խաչատուրովի` ՀՀ-ում վթարների առյուծի բաժինն ընկնում է 2 տեսակի վթարներին. մեկը դիստանցիա չպահելն է, մյուսը՝ առավելություն ունեցողին չզիջելը, ու ցանկություն էլ չունես նայելու, թե ով է անցնում:

ՃՏՊ-ների հիմնական պատճառներից են նաև ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, վազանցի, խաչմերուկի անցման և այլ կանոնների խախտումները, որոնց քանակն ավելացել է: Աճել են նաև նյութական վնասների արձանագրմամբ ՃՏՊ դեպքերը:

Արտակ Խաչատուրով - Առանձին դեպքերում չեն ենթարկվում լուսացույցի ցուցիչներին, ավտոմեքենաները կայանում են երկշարք կամ եռաշարք՝ խոչընդոտելով այլ վարորդների երթևեկությունը։ Հաճախակի են նաև դեռահաս անձանց կատարած՝ երթևեկության կանոնների խախտումները:

Ամռանը վթարներն ավելի շատ տեղի են ունենում մարզերում. հիմնականում Ապարան, Գյումրի, Աշտարակից, Գեղարքունիքից ու Կոտայքից դեպի Երևան ճանապարհներին:

Հեղինակ` Նոնա Գրիգորյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում