Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներից 145-ը պարգևատրվել է մեդալներով

ԼԼիլիթ Ասատրյան

Քննություններ, էքսկուրսիաներ, նոր ընկերներ ու հաղթողներ: Կենսաբանության ոլորտում դպրոցականների համար անցկացվող աշխարհի ամենահեղինակավոր մրցույթը ավարտվեց: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով պարգևատրվեցին շուրջ 250 մասնակիցներից 145-ը: Հայաստանի ներկայացուցիչ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Արման Հայրապետյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան ընդգծեց՝ հաղթող են բոլորը՝ մասնակիցներն ու ժյուրիի անդամները:

Մացուդան շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան հաջողությամբ կազմակերպելու և անցկացնելու համար: Մասնակիցներին դիմելով էլ՝ ասաց.

Րիոչի Մացուդա (Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի նախագահ) - Կարծում եմ` Հայաստանում ձեռք բերած ընկերների մեծ ցանցը կկարողանաք օգտագործել ձեր հետագա հետազոտություններում։ Դուք եք կենսաբանության ապագա մասնագետները։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, լիահույս եմ, որ այս միջազգային օլիմպիադան կբարելավի ձեր կյանքը:

Երևանի պետական համալսարանի ռեկտորն էլ հավատում է, որ օլիմպիադայի մասնակիցներն իրենց հետագա գործունեությամբ աշխարհն ավելի լավն են դարձնելու և ապահովեն մոլորակում կյանքի հավերժությունը:

Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Անկախ մրցույթի անհատական արդյունքներից՝ ձեր մասնակցությունը վկայում է, որ դուք ուժեղագույններն եք աշխարհում։ Բացի դրանից, ձեր մասնակցությամբ դուք նաև ապացուցեցիք, որ ունեք բարձր պատասխանատվություն, վճռական կամք և արժեքավոր հմտություններ, որոնք օգնելու են ձեզ ձեր հետագա գործունեության ժամանակ:

Հաջորդ տարի կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում