ԼԼիլիթ Ասատրյան

ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման տարեդարձի միջոցառմանը

ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման տարեդարձի միջոցառմանը

Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այցելել են Գառնու երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ):

 
May be an image of 15 people and indoor
 

ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման 31-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք:

 
May be an image of 2 people, people standing, flower and indoor
 

Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է գործընկերներին և ներկայացրել տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և առաջիկա անելիքները:

 
May be an image of 2 people, people standing, suit and indoor
 

Սոս Մարգարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին միացյալ երկրաֆիզիկական ծառայության «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները» խորագրով միջազգային սեյսմոլոգիական ամենամյա 17-րդ դպրոցը նախատեսվում է իրականացնել Հայաստանում:

 
May be an image of 2 people, people standing, suit and indoor
 

Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի աջակցությամբ տեղադրվելու են նոր կայաններ, սերտացվելու է գիտության ոլորտում համագործակցությունը: Եվրամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի «զգացվածության» հավելվածը կունենա նաև հայերեն բաժին, նախատեսվում է այն կիրառելի դարձնել ՀՀ-ում, հատկապես դպրոցականների շրջանում:

 

Միջոցառման ավարտին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հիմնադրման 31-րդ տարեդարձի կապակցությամբ ծառայության կայացման գործում նշանակալի ներդրում ունեցած աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում