ԼԼիլիթ Ասատրյան

Արայիկ Հարությունյանը մասնակցել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման  արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային, ակադեմիական թատրոնում մասնակցել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարներ, դեսպաններ, աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր:

Մինչև մեդալների հանձնելը, ամփոփիչ խոսքով հանդես են եկել Երևանի պետական համալսարանի ռեկտորը, Կենսաբանության միջազգային կոմիտեի նախագահը և շնորհավորել բոլորին Հայաստանում գիտակրթական այս կարևոր միջոցառման հաջող անցկացման կապակցությամբ:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները:

Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները օլիմպիադայում հաղթած մասնակիցներին համապատասխանաբար հանձնել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում