Հայաստանի երրորդ հանրապետությունում առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. կծախսվի մոտ 5 մլրդ դրամ

ԱԱնուշ Մուրադյան

Հայաստանում զրոյից նոր գյուղ է հիմնվելու: Պատճառը Կապսի ջրամբարն է, որի կառուցմամբ հարակից ձորը ջրով կլցվի ու կծածկի Ջրաձոր անունով գյուղը: 90 մլն խմ ծավալով Կապսի կառուցմամբ կապահովվի մոտ 24 հազար հա հողի ոռոգում:

Ջրաձորի փաստացի բնակիչները 184 հոգի են ու սպասում են տեղափոխմանը, դեմ չեն լինի նորակառույց, ժամանակակից գյուղում ապրելուն: Նոր տարածքը թեև հին գյուղից շատ հեռու չէ, բայց ցածրադիր լինելու պատճառով ավելի մեղմ կլիմա ունի, մարզկենտրոն Գյումրիին էլ ավելի մոտ է:

Բնակավայրի կառուցման համար կպահանջվի մոտ չորս տարի ու 5 մլրդ դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում