Սոցիալապես անապահովները հնարավորություն չեն ունենա խաղատներում և առցանց հարթակներում խաղադրույք անել

ԼԼիլիթ Ասատրյան

Սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվողները, սնանկ ճանաչվածները, տարեկան եկամտի 40 տոկոսից ավելի վարկ ունեցողները չեն կարողանա խաղադրույք անել, եթե հանրային քննարկման դրված օրենքի նախագիծն ընդունվի: Արգելքի տակ չընկնող խմբերի համար էլ սահմանափակվելու է խաղադրույք կատարելու չափը: Այն չի կարող գերազանցել տարեկան եկամտի 20 տոկոսը:

Ոլորտի սպասվող կարգավորումը հերթականն է, եթե ավելի կոնկրետ՝ ութերորդը: Պետական մարմինների ներկայացուցիչները հավաստիացնում են խաղադրույքներ կատարողներին՝ խաղատներին ներկայացվող պահանջները խստացնելով՝ փորձում են փրկել խաղամոլության ճանապարհ ընկած հազարավոր մարդկանց, նաև վերահսկել միլիարդների շրջանառություն ունեցող հաճախ անվերահսկելի բիզնեսը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում