Ստրասբուրգում ավարտվել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները

Ստրասբուրգում ավարտվել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ավարտվել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումները: Դատավարության ժամանակ իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը շեշտել է, որ ժամանակակից աշխարհը պետք է ապրի ազատ, առանց խտրականության եւ ատելության: Իր ելույթում Ռոբերթսոնը Թալեաթ փաշային անվանել է «թուրքական Հիտլեր»:

Հայաստանի շահերը ներկայացնող մեկ այլ իրավապաշտպան՝ Ամալ Քլունին, անդրադարձել է Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին եւ մարդու իրավունքների խախտումներին: Քլունին խոսել է նաեւ Հրանտ Դինքի սպանության մասին՝ շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում