ԼԼիլիթ Ասատրյան

Մեքենան բախվել է պարսպին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

Մեքենան բախվել է պարսպին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 16-ին՝ ժամը 01:11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա տան բետոնե պարսպին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում